Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայողների հարազատները դատարանում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, այսօր դատական նիստը բավականին կարճ տևեց, քանի որ դատարանն այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգեց նիստը և նշանակեց մայիսի 23-ին։
Դատավորի այս հայտարարությունը զայրացրեց ծնողներին։
«Չե՞ք կարող մի քիչ երկրացնել այս դատը, մենք էլ չենք կարող ամեն անգամ գալ, գնալ։ Հարգեք մեզ, դուք էլ մի քիչ ուշ ներկայացեք այդ դատին, ի՞նչ կլինի»,- ասացին ծնողները՝ հայտարարելով, որ դահլիճից դուրս չեն գա։ Սակայն դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։
«Թուրք, թուրք, թուրքի ստրուկ»՝ վանկարկեցին հարազատները։
«Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը վիճարկել են Վերաքննիչ դատարանում»,- գրում է yerkir.am կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
- Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք՝ կանգնելու զոհվածների ծնողների կողքին
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
- Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. Քյարամյան
- Քննիչն արդեն հինգերորդ օրն է չի կատարել դատախազի ցուցումը և չի ներգրավել զոհված զինծառայողների ծնողներին որպես տուժողների իրավահաջորդ. Ղազինյան
- Մեզ միանում են արցախցի հերոսների հարազատները, ծնողներ, վաղը՝ ապրիլի 30 ին, ժամը 16 30 հանդիպում ենք. Գեղամ Նազարյան
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան