Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը
«Սույն թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի պարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում, կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարում կատարող և ընդունեղ սարքերով կկատարեն վճարում, ապա հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը զեկուցեց Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակներում են կատարվել գործարքները:
Ըստ նրա՝ հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա, եթե դրանք կատարվել է կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:
«Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ»,-հայտնեց նախարարը:
Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ մինչև հունիսի 1-ը նախարարությունը իր կայքէջում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ծրագիրը փորձնական է՝ 6 ամսով:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ մոտ 1000 նպաստառու անկանխիկ է օգնությունը ստանում, նրանք էլ կօգտվեն այդ համակարգից և բոլոր նրանք, որոնք կորոշեն օգտվել ծրագրից և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ վճարման անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից:
Նկատենք, որ Հայաստնում կա մոտ 63 հազար նպաստառու և ստացվում է, որ գործադիրը դրանով փորձում է 62 հազար նպաստառուի ստիպել անցնել անկանխիկ ձևով նպաստ ստանալու համակարգին:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ զգուշացրեց, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը, քանի որ հանելուց և այնուհետև մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի:
Կառավարության անդամները նիստում 40 րոպես գովերգում էին թոշակառուներին 2-ից 5 հազար դրամ հետ վերադարձնելու նախաձեռնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- 15.6 մլն դրամ՝ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան