15.6 մլն դրամ՝ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար
Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 5 մլն դրամ կտրամադրի որպեսզի լրացնի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու և նրան վերջնահաշվարկ վճարելու համար նախատեսված 15.6 մլն դրամը:
Վերջինս, 2008-ից 2022 թ.-ն ղեկավարելով կոմիտեն, 149 օր արձակուրդ չի գնացել, որի վերջնահաշվարկը կազմում է 9,596,756 դրամ: Դրանցի բացի Մարտիրոսյանին պետք է տրվի աշխատանքի վերահաշվալը, որն էլ կազմում է 6,151,020 դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականություններն աշխատողի նկատմամբ՝ խուսափելով վերջնահաշվարկի վճարն ուշացնելու համար օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից և ապահովելով նաև բնականոն աշխատանքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան