Տյուսոյի թանգարանում տեղադրվել է ջղային կատվի՝ Grumpy Cat-ի արձանիկը
Սան-Ֆրանցիսկոյի մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանը հավերժացրել է Սոուս Թարդար մականվամբ կատվին, որը համացանցում հայտնի է որպես «Ջղային կատու»՝ «Grumpy Cat»: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Նա կատվազգիների առաջին ներկայացուցիչն է, որ հայտնվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: Մասնագետները արձանիկը պատրաստել են 4 ամսում: Շնորհանդեսին կատվի տիրուհին եկել է կատվի հետ: Ջղային կատուն հանրաճանաչություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ Մորիսթաուն քաղաքի բնակչուհի Տաբատա Բունդեսենը 2012-ին իր սիրելի կատվի լուսանկարը տեղադրել է համացանցում:
Արդյունքում կատուն դարձել է հարյուրավոր ծիծաղելի կոլաժների հերոս, եղել է New York Magazine-ի առաջին էջին ու մեծ հաջողության հասել համացանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան