Araratnews-ի լրագրողը ջուրը շփել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա
Անհնազանդության խախաղ ակցիաներից մեկի ժամանակ Araratnews-ի լրագրողը ջուրը լցնում է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա։
Ընդդիմադիր պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։
Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու եւ երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն Սիլ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։
Տեղի ունեցածի մասին նա մանրամասներ է պատմել նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։