Ժոզեպ Բորել.Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են համաձայնությունից
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մայիսի 18-ին ողջունել է Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի նիստը։
«Այս նիստը տեղի է ունենում բարդ իրավիճակում։ Մենք գիտենք, թե Ուկրաինայում պատերազմն ինչպես է ազդում ողջ աշխարհի՝ մասնավորապես տարածաշրջանի վրա։ Բայց սա նաև այն պահն է, որ պետք է շարունակենք աշխատանքը բարեփոխումների ուղղությամբ և ամբողջացնենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները շատ լավ են, սակայն դեռ բարեփոխումների կարիք կա։
«Այդ հանդիպումը լավ առիթ կդառնա խրախուսելու Հայաստանին շարունակել քայլելդեպի եվրոպական ուղի, շարունակել աշխատել այս Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ»,-ասել է նա։
Հարցին, եթե Հայաստանը և Ադրբեջանն ի վերջո համաձայնության հասնեն, ԵՄ-ն անվտանգության ի՞նչ երաշխքիներ կարող է տրամադրել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց, Բորելը պատասխանել է.
«Մենք իսկապես շատ երախտապարտ կլինենք, եթե այդ համաձայնությունը ձեռք բերվի: Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի իսկապես առաջ տանենք այդ համաձայնությունը: Մենք դեռ հեռու ենք դրանից։ Բայց եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կտրամադրի բոլոր հնարավոր օգնությունները՝ աջակցելու համաձայնագրի իրականացմանը»։