Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
«Այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նրա խոսով, Արցախի, Հայաստանի ՄԻՊ-երի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում։
«Սա մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց Գ.Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է հաստատված 38 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, Արցախի ՄԻՊ-ը նշեց. «Նրանց շարքում Արցախի քաղաքացի չկա։ Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»:
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատարանի վճիռները կայացված են։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների ծնողներից որոշները դարդից մահացան, երեխաների հերթը պրծել է, ծնողներն են զոհվում. Լիդա Առուշանյան
- Հայ ռազմագերիների խնդրի լուծման բանալին Բաքվում է․ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
- Մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր. Աշոտյան
- Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ. Թագուհի Թովմասյանը գերիների հարցով դիմել է միջազգային գործընկերներին
- Կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը․ Զախարովան՝ գերիների վերդարձի մասին
- Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
- Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել
- Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները․ Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան