Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
Հայաստանի տարածքում մայիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: