Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մասին
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հատվածներում հայկական մշակութային ու եկեղեցական հուշարձաններն ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկելու դեպքերը։
«Վերջերս սոցիալական ցանցերում հրապարակվեցին թարմ լուսանկարներ Հադրութի Սուրբ Հարության տաճարից, որն այժմ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Լուսանկարներում երևում է, որ խաչն ապամոնտաժվել է, իսկ մակագրությունները ջնջվել են։ Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները»,-հարցրել են ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին։
«Այդ տեսանյութի վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ։ Մեկ անգամ չէ, որ այս հարցը շեշտել են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմամբ»,-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետական առաքելութան իրականացումը ԼՂ-ում. դեսպան
- Կներկայացվեն Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարները
- Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը