
Պետերբուրգից Երևան ուղիղ չվերթներ կգործեն
Հունիսի 10-ից ՌԴ-i Սանկտ Պետերբուրգ քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթներ կմեկնարկեն։
Topspb.tv-ը գրում է, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքները կիրականացնի «Ռոսիա» ընկերությունը Superjet 100 օդանավերով։ Դրանք ունեն 87 տեղ, որոնցից 12-ը բիզնես դասի են։
Չվերթները կիրականացվեն շաբաթը վեց անգամ։ Միայն չորեքշաբթի օրերին Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթներ չեն լինի։ Տոմսերի վաճառքն արդեն սկսել է։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին