Ստեփան Դանիելյան. Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։
ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի։
Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։
Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտն, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր այդ մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել սորոսի հիմնադրամում․ Տիգրան Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյան. Ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում