ՔՊ-ականներն ԱԺ արտահերթ նիստում քննարկում են ապօրինի գույքի բռնագանձման մասին նախագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նշենք, որ նիստին միայն ՔՊ-ական պատգամավորներն են ներկա։
Նախագծի համաձայն՝ «Օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այս ինստիտուտը կարող է դառնալ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և հանցավոր եկամուտների շրջանառության դեմ պայքարի կարեւոր գործիք: Միեւնույն ժամանակ, օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»:
Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախաձեռնողի, ակնկալվում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան
- 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց․ Դատախազություն
- «Փաստ». Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար
- «Ապօրինի գույքի բռնագանձման» ստորաբաժանումը համարվում է ստեղծված
- Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին