Աշխատանք կորցնելը փոքր խնդիր է, երբ այսօր բոլորս կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև․ Աննա Մանուկյան
Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատակից Աննա Մանուկյանին աշխատանքից ազատել են, քանի որ աշխատանքից հետո մասնակցել է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին։
«Երեկ կորցրել եմ աշխատանքս։ Ասեմ՝ բացարձակ վախենալու չէ, ընդհակառակը՝ բորբոքում է օր առաջ այս անօրինություններից ազատվելու ցանկությունը»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Աննա Մանուկյանը։
Նրա խոսքով՝ 2012 թ․-ից աշախատել է Հայաստան համահայկական հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող։ Երեկ տնօրենի կողմից ստացել է աշխատանքից ազատվելու հրաման՝ ցույցերին մասնակցելու պատճառով։
«Ցույցերին մասնակցել եմ աշխատանքային ժամերից հետո,ժամը 18․00-ից հետո։ Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից։ Աշխատանք կորցելը փոքր խնդիր է, երբ այսօր բոլորս կանգնած ենք՝ հայրենիքը կործնելու վտանգի առջև»։
Մանուկյանը նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դարձել է ավելի հայրենասեր և ավելի շատ է սկսել սիրել Արցախը։ Այսօր նա պայքարում է ՝ այդ ամենը չկորցնելու համար։
«Այսօր ես իմ ընկերների հարազատների հետ պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների հիշատակի, պայքարելու ենք Եռաբլուրը մեծացնողի դեմ, Ցեղասպանությունը ներողների, Արցախի 70 տոկոսը հանձնողի և Արցախի դրոշից սարսափողի դեմ և հաջողելու ենք»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան