Գալեյանի հորեղբորը դատող դատարանի բակում տեղադրվեց Արցախի դրոշը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրի բակում այս Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները տեղադրեցին Արցախի դրոշը։ Դրոշ, որի համար կռվել ու զոհվել են նրանց որդիները, դրոշ, որ ընդամենը արդար դատարան է պահանջում։
Հենց այս դատարում է քննվում ձերբակալված Արթուր Գալեյանի գործը։ Արթուր Գալեյանը 44 օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է։
Հիշեցնենք, որ Գարիկ և Արթուր Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասել է․ «Արթուր Գալեյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մասին. չեմ սիրում ասել, անհիմն է, չպատճռաբանված է։ Մենք մեր պատճառաբանությունները կբերենք, կերևա»։
Վահան Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ իրենց չի ներկայացվել Գալեյաններին առաջադրված մեղադրանքի հիմքերը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու
- Գարիկ Գալեյանը հիվանդանոցում է, վիճակը կայուն ծանր է
- Մենք Արթուր Գալեյանին մենակ չենք թողնելու, ավելի մեծ կազմով կգնանք դատարան. Արթուր Վանեցյան
- Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում. Աբրահամյան
- Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք․ քաղաքացին՝ Գալեյանին կալանավորած քննիչին