Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան
Ոստիկանապետն ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ այն ոստիկանները, որոնք ակցիաների ժամանակ անցել են իրենց լիազորություններն, անպայման կպատժվեն։ Այս մասին այսօր ընդդիմադիրների երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն՝ անդրադառնալով ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից բռնի ուժի կիրառմամբ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերին։
«Հատկապես երեկ առանձնահատուկ էր այն առումով, որ հատուկ ցուցում էին ստացել կարմիր բերետավորներից ոմանք, որ կոնկրետ թիրախային հարձակում գործեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա։ Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են Վահե Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրում, Արծվիկ Մինասյանի նկատմամբ անթույլատրելի գործողությունները, որոնց համար այդ ոստիկանները պետք է պարտադիր իրենց պատիժը կրեն»,- նշեց պատգամավորը։
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո այսօրվա երթի ժամանակ իրենց ուղեկցող ոստիկանների գործողություններում ակնհայտ է տարբերությունը։
Հարցին, թե այս ամենի վերաբերյալ միջազգային կառույցներից գնահատականներ չեն հնչում՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց.
«Դրանով ակնհայտ են դարձնում այն կասկածները, որ իրականում 2018 թվականի սուտ սիրո և հանդուրժողական հեղափոխությունը իրականացվել է ոչ թե ժողովրդի կողմից։ Եւ հիմա իրենց դիմակն են պատռում, որ փաստորեն աջակցել են՝ Հայաստանում գան թրքահպատակ իշխանություններ և իրականացնեն այն հակահայկական քայլերը, որոնց ականատես ենք եղել և լինում։
Ցավոք սրտի, մեր ժողովուրդը հավատալով այս ստախոս իշխանություններին, նրանց դեմագոգիային, կորցրեց իր զգոնությունը, որի արդյունքում հարվածի տակ ենք դրել Հայաստանի ինքնիշխանությունը, կորցրել ենք Արցախի 75%-ը և հիմա կանգնած ենք անդունդի եզրին, կարող ենք կորցնել մեր երկիրը, և այս փողոցներով կարող են քայլել ոչ թե հայերը, այլ թուրքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Araratnews-ի լրագրողը ջուրը շփել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա
- Անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցներն սառը ջուր հյուրասիրեցին
- Գիտենք, թե որտեղ ես դաստիարակություն ստացել, մնա չափերիդ մեջ. Իշխան Սաղաթելյանը՝ Ռուստամ Բադասյանին
- Մանդատը մեզ տվել է ժողովուրդը կապիտուլյանտին հեռացնելու համար. Մամիջանյան
- ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում. Շարմազանով
- Պետք է հեռացնենք այն իշխանությանը, որը չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահը. Իշխան Սաղաթելյան
- Երևանում սկսվել են անհնազանդության խաղաղ ակցիաները