Կասկադում նստածնե՛ր, չխաբվեք Նիկոլի ստին,թե թուրքը լավն է․ Գեղամ Մանուկյան
«Ի՞նչ ասեմ օրեր շարունակ երեխայի հետ այստեղ եկող մորը, որն ինձնից ավելի համոզված է, որ այս դավաճանը պետք է հեռանա։ Ի՞նչ ասեմ ընտանիքով կիլոմետրերով քայլող այն հայ օջախին, որը համոզված է,որ մեր երկրի ապագան սրանց հետ ճանապարհ չունի անցնելու։ Ի՞նչ ասեմ ակնոցներ, գլխարկ դրած , որևէ անկյունում կանգնած պաշտպանության նախարարության ծառայողին, որ հոգով մեր հետ է, գալիս է , որովհետև համոզված է՝ սրանք բանակը քանդել են, քանդում են և շարունակելու են քանդել»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին չխաբվել, քանի որ այս իշխանությունները շարունակելու են ստել։
«Եկեք բոլորով ասենք այն մարդկանց, որ հիմա Կասկադում են նստած կամ Արեշում բակերում նարդի են խաղում, Մալաթիայի տոնավաճառում շատ դժվարությամբ աշխատում են երկու կոպեկ վաստակելու համար, սիրելի հայրենակիցներ, այստեղ բոլորը եկել են նաև ձեր համար, որ Կասկադում նստածնե՛ր, չխաբվեք Նիկոլի ստին,թե թուրքը լավն է։ Այդ նույն Կասկադում երկար ժամանակ մի ռեստորան կար, որի տերը պոլսահայ մեր հայրենակիցն էր, եղբորը՝ Սևակին Բալըկչի, 2013-ի ապրիլի 24-ին սպանեցին թուրքական բանակում»,- նշեց քաղաքական գործիչն ու շարունակեց․
«Այստեղ գորիսեցին է կանգնած օրեր շարունակ, որովհետև ինքն է տեսել, որ թուրքը Գորիսի պռունկին է, ոչ թե Երևանում ապրող մեր հայրենակիցը։ Այստեղ սիսիանցին է կանգնած, որովհետ ամեն րոպե վախենում է ,որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով։ Այստեղ կապանցին է կանգնած, որ տեսնում է 30 տարի անց թուրքի նստել է Կապանի գլխին։ Այստեղ կանգնած է բնազուրկ արցախցին, որը տեսավ,թե Նիկոլն ինչ բերեց իր գլխին»։
Մանուկյանն ընդգծեց, որ 3-4 տարի շարունակ անգրագետ, անուս, անփորձ նախարարներն են իշխում։
Անդրադառնալով պայքարի շարունակական լինելուն վերաբերող հարցին, նա նշեց, որ սկսված պայքարը նահանջ չի ունենալու, պայքարը շարունակելու են մինչև վերջ, իսկ թե երբ է լինելու արդյունքը, Գեղամ Մանուկյանն ասաց․
«Պայքարը լինի կարճատև,թե երկարատև ունենում է մեկ հաղթանակի բանալի՝ համբերություն։ Խնդրում ենք բոլորիդ, չհրեք այս պայքարի առաջնորդներին շուտ հասնելու, որովհետև այդ դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ կբերի մեծ չարիքի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան