«Գողացել ես մեզնից այդ հեքիաթը, հայրենիքի գո՛ղ»
«Ուղիղ 30 տարի և մեկ օր առաջ ազատագրվել է Բերձորը, Լաչինը։ Շուշիի հաղթանակից հետո այդ հաղթանակն ուներ ոչ միայն ոգեղեն, այլև կենսական նշանակություն, քանի որ այդ հաղթանակի շնորհիվ հնարավոր եղավ երկարատև ընդմիջումից հետո կապ հաստատել Հայաստանի և Արցախի միջև»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքական, հասարական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ երբ Վայոց ձորի մարզպետ էր,այդ ժամանակ տեսել է,թե ինչպես էին անկախության սերնդի ներկայացուցիչները, Վայոց ձորի, Սյունիքի երիտասարդները հանդիպում Բերձորում և տոնում հաղթանակը։
«Կողքից նայող մեզ պես նայող մարդկանց համար դա ուղղակի հեքիաթ էր, լուսավոր հեքիաթ։ Գողացել ես մեզնից այդ հեքիաթը, հայրենիքի գո՛ղ։ Չե՛ս ներվելու դու։ Դեռ, հայտնի կենդանու նման, վախենում ես զոհվածների ծնողներից ու հարազատներից, վախենում ես քրեկան օրենսգրքով գրված քո գործած մեղքերի պատիժներից, բայց դու վախեցիր չգրված օրենքների պատիժներից ։ դու վախեցիր, այդ երիտասարդների ուրախությունը, հուզմունքը, նրանց հաղթակաան ոգին, երազանքը, հայրենիքն իրենցից գողանալու պատժից։ Հայրենիքի գո՛ղ, մենք ենք քեզ պատժելու»։
Ղազարյանի խոսքով՝ Բերձորի հաղթանակից 30 տարի անց կանգնած ենք վտանգի առջև․ « Այդ հայրենիքի գողն ուզում է ստեղծել սահմանազատման և սահմանագծման մի հանձնաժողով, որի առաջին խնդիրը լինելու է սահմանգծել Գորիսի Տեղ գյուղից Հայաստանն Արցախին կապող այդ 5 կմ-անոց հատվածը։ Այնուհետև հետո նա արդեն իսկ ընդունել և Ալիևին խոստացել է, որ ճանաչելու է տարածքային ամբողջականությունը։ Դա նշանակում է, որ մոտ է վտանգը, որ մեկ օրում ադրբեջանցիները կտեղակայեն սահմանային և ոստիկանական անցակետ՝ Հայաստանն Արցախին կապող այդ կարևորագույն հատվածում և կզրկեն մեզ Արցախ այցելելու հնարավորությունից, ինչպես դա արվել է Գորիս-Կապան, Կապան-Ճակատկեն, Կապան-Ագարակ ճանապարհներին։Մենք դա թույլ չենք տալու և դա արդեն իսկ կանխել ենք»։
Էդգար Ղազարյանը նկատեց , որ Արդրբեջանն արդեն ստեղծել է այդ հանձնաժողը, իսկ Հայաստանը՝ ոչ, ինչը վերագրեց որպես «Դիմադրության» շարժամ արդյունք։
«Դա այս հրապարակի շնորհիվ է ։Դուք պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել, երբ այդ թշնամուն վռնդենք իշխանությունից և տեր կանգնենք մեր երկրին»,- կոչեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան