Վե՛րջ տվեք սրիկայությանը՝ երբ պետք էր Արցախում էինք․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառում ինչպես նախորդ օրերին էր, չենք արձանագրել։ Այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում։ Սա ձեռքբերում, նաև մեր միասնական աշխատանքի արդյունքն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ամփոփելով այսօր առավոտյան տեղի ունեցած անհնազանդության ակցիաները, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ այն ինչ անում են ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է և տեղավորվում է օրինական դաշտում։
Նրա խոսքով ՝ շարժման մասնակիցները պայքարում են նաև ՀՀ սահմանադրության համար, որում գրված է, որ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն անձեռնամխելի են,իսկ Հայոց բանակն ու երկրի պետական ղեկավարությունը պարտավոր են պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Այսօրվա իշխանությունները դա չեն անում։ Ուրեմն մենք նաև հանուն ՀՀ սահմանադրության համար է պայքարը»։
Անդրադառնալով այն կռեպլիկներին, թ՝ե «պայքարող էիք, գնայիք Արցախի համար պայքարեիք», Իշխան Սաղաթելյանն այն որակեց որպես վիրավորանք։
«Սրանով կրկին վիրավորում եք մեզ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացուն։ Վստահեցնում եմ ՝ այս հրապարակում գտնվող ներկա մարդկանց մեծամասնությունն անմիջական մասնակցություն է ունեցել և՛ 44-օրյա պատերազմին, և՛ Ապրիլյանին։ Շատ-շատերը՝ նաև Արցախյան 1-ին պատերազմին։
Այս հրապարակում հաճախ կանգնած են լինում Արցախի և ՀՀ ազգային հերոսներ։
Այս հրապարակում են իրենց որդիներին, զավակներին կորցրած ծնողները։
Այս հրապարակում են մարդիկ, որոնք պատերզմին կորցրել են իրենց ձեռքերը, ոտքերը, ովքեր պայքարել են ոչ միայն թուղթ ու գրիչով, այլ իրենց կյանքի գնով։ Երբ հայրենիքի պաշտպանությունը սահմաններում էր, բազմաթիվ հայորդիներ ոտքի կանգնեցին գնացին սահմաններ՝ հայրենիքը պաշտպանելու։
Այո՛, 44-օրյա պատերազմի ժամանակ ողջ ազգը ոտքի կանգնեց և լծվեց երկրի պաշտպանությանը։ Դա փաստ է։ Բայց այդ պատերազմը մենք պարտվեցինք, որովհետև ունեինք դավաճան ղեկավարություն։ Ուրեմն, վերջ տվեք այդ սրիկայությանը, թե՝ «Արցախ եք պայքարում գնացեք Արցախ», Երբ պետք էր Արցախում էինք։
Այսօր ՀՀ-ի և Արցախի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում։ Այսօր Արցախի հարցը պահանջում է քաղաքական լուծում, դրա համար մարդիկ դուրս են եկել այդ պահանջի ետևից»,-հայտարարեց դաշնակցական գործիչը։