Քաղաքական 14:25 19/05/2022 Հայաստան

Ոստիկանը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, բայց ոչ ապօրինի հրահանգներ կատարելու համար. Սաղաթելյան

«Այսօր Երևանում շարունակվել են բողոքի անհնազանդության ակցիաները։ Բերման ենթարկվածների թիվն ու այն բռնությունները, որոնք կային նախորդ երկու օրերին, գոնե այս պահի դրությամբ այդ ծավալներով չի եղել։ Փոփոխություն տեսնում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխաելով հարցին՝ արդյո՞ք երեկ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ոստիկանների գործողություններում փոփոխություն նկատվում է։

Նա նշեց, որ այն, ինչ երեկ էր տեղի ունենում՝ մարդկանց մայթերից, այգիներից, փողոցներից ձերբակալում, բռնի ուժի կիրառում, փաստ է, որ այսօր տեղի չի ունեցել։

Երեկ հանրահավաքի ժամանակ Ի. Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 մլրդ 180 մլն դրամ պարգևավճար, մոտ 5 մլն դոլար՝ պաշտոնական թվերով. «Մայիսի 11-ին էլ ևս 700 մլն դրամ պարգևավճար է ստացել: Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 մլրդ դրամ, շուրջ 6.5 մլն դոլար Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին պարգևավճարներ տալ ոստիկաններին, նկատեցին, որ շարժումն ավելի է ակտիվանում, ընդդիմադիր քաղաքական գործիչը պատասխանեց. «Իհարկե։ Դրանով փորձում են ոստիկանությանը շողոքորթել, գնել և այդ ծառայությունների դիմաց վճարել։ Ակնհայտ փաստ է։
Ես գտնում եմ, որ ոստիկանությունն, իրոք,  պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, ոստիկանությունը պետք է վճարվի  պետությանը ծառայելու իր գործառույթների համար, ոչ թե  ստանա պարգևավճար մեկ խելագարի ապօրինի հրահանգները կատարելու  համար, և, դժբախտաբար,  ոստիկանության մեջ եղել են մարդիկ, առնվազն անցնող օրերի ընթացքում, որ նման  դրսևորումներ ցուցաբերել են»։

Սաղաթելյանի խոսքով, ակնհայտ է, որ րոպե-րոպե իրենց շարժումը թափ է հավաքում, իրենց միանում են հանրության տարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչներ։

«Շարժումն իր ծավալով, ինտենսիվությամբ, քայլերի, գործողությունների մասշտաբով բացառիկ է։ Ակնհայտ է, որ Հայաստանի  նորանկախ պատմության մեջ այս ծավալի, մասշատբի ու այս ինտենսիվությամբ շարժումներ քիչ են եղել, կամ գրեթե չեն եղել։ Սովորաբար մի քանի օր է տվել, բայց արդեն 24-րդ օրն է մենք ամեն օր երթեր, ցույցեր, հանրահավաքներ ենք իրանացնում Երևանում, մարզերում։ Բացառիկ երևույթ է,  որի հետ հաշվի չնստելն ու չնկատելն…»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով կալանավորված Դաշնակցական երիտասարդների մասին և արդյո՞ք նրանց կալանավորումը չի վախեցրել այլ երիտասարդների դուրս գալ փողոց, նա ասաց. «Փորձել Դաշնակացական երիտասարդներին վախեցնել կալանավորմամբ՝ լուրջ չէ։ 11 Դաշնակցական կալանավորված է, ավագները երեք պատերազմի մասնակից են, երիտասարդները վերջին մեկ կամ երկու պատերազմի։ Այն մարդն, ով պատրաստ է  կայնքը զոհել հայրենիքի համար, այդ մարդուն վախեցնելով կալանքով, այս իշխանություններն իրենց արշինով են փորձում չափել։

Տղերքը ոչ միայն նահաջող, վախեցող չեն, շատ ավելի պինդ են, իսկ իրենց կալանավորելը մեզ ստիպում է ավելի  վճռական լինել մեր պայքարում, ցույց տալու, որ որևէ բան չի կարող մեր շարժումը կասեցնել։ Իհարկե, փորձում են առավել աչքի ընկողներին, կազմակերպիչներին  տարբեր կերպ, տարբեր շինծու մեղադրանքներով մեկուսացնել, բայց չի ստացվելու, քանի որ այնքան շատ ենք, ո՞ր մեկին մեկուսացնեն։

Այս ցասումը,  մարդկանց կամքը, վճռականությունը  կարող է մի օր նվազի, ավելանա,  մի օր հասնի իր պիկին և այդ ժամանակ իրենց հեռացնելը դառնալու է անխուսափելի։ Այդ օրը շատ հեռու չէ։ Այս ցասումը պարզապես հնարավոր չէ կասցնել»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, Սաղաթելյանը նշեց. «Այն, ինչ խոսում են, թող մտածեն, որ դրա համար պատասխան են տալու։ Թող մի հատ նայեն իրենց անցյալը, տեսնեն իրենց ներկան ու մտածեն ապագայի մասին։ Խոսքը վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորներին, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է»։ 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ դատախազությունը մեկ անելիք ունի՝  զոհված ծնողները, անցած տարվանից Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը կոնկրետ պահանջով դիմել են՝ պետական դավաճանության հոդվածով կալանավորել Նիկոլ Փաշինյանին. «Դատախազությունը շարունակում է դեռ  ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի: Ամենախայտառակությունն այն է, որ շարունակում են այս հալածանքների մի մասն իրականացնել դատախազության ձեռքով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}