Լյուբով Ուսպենսկայայի համերգը Բաքվում չեղարկվել է՝ նրա հայամետ դիրքորոշման պատճառով
Բաքվում չեղարկվել է Լյուբով Ուսպենսկայայի համերգը, որը պետք է կայանար հոկտեմբերի 9-ին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի բնակիչներից մեկը նախատեսված համերգի վերաբերյալ բողոքով դիմել է Ադրբեջանի մշակույթի նախարարություն։ Նա գերատեսչության ներկայացուցիչներին մատնանշել է, որ Ուսպենսկայան հավատարիմ է իր հայամետ դիրքորոշմանը։
Բացի այդ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սոցցանցերում լուրջ մարտեր են բռնկվել առաջիկա համերգի շուրջ։
Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհում են, որ YouTube-ում դեռևս պահպանվում է տեսահոլովակ, որտեղ Լյուբով Ուսպենսկայան պատմում է, թե ինչպես է հայկական երգ երգել Ադրբեջանում: