Լևոն Քոչարյան. Ոստիկանը շատ ցինիկաբար էր իրեն պահում, ոնց որ հատուկ սադրեր
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն անհնազանդության ակցիայի ժամանակ փակեցին Հաղթանակի կամուրջը: Երթին մասնակցում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Արամ Վարդևանյանը ոստիկաններին ասաց, որ կարմիր բերետավորներից մեկը լարում է իրավիճակը, խնդրեց, որ նրան հեռացնեն. «Բոլոր բերետները թող մնան, բայց ինքը թող գնա»։
Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն ասաց, որ կան ոստիկաններ, որոնք սադրում են։
«Ավտոբուսի վրա բարձրացրած մեր հայրենակիցը դրոշ էր ծածանում, դրա համար փորձեցին բերման ենթարկել, չկարողացան։ Պատահական տղայի բերման ենթարկեցին, երևի իրենց խղճի հանգստության համար։
Երբ հասանք Հաղթանակի կամրջին, կարմիր բերետավորների մեքենաներից եկան։ Մեկը միջից դուրս եկավ։ Այն ոստիկանն էր, ով երեկ մեր ընկերներից մեկի պարանոցից ուժեղ սեղմում էր։ Շատ ցինիկաբար էր իրեն պահում, ոնց որ հատուկ սադրեր, որ մեկի նյարդերը չդիմանա, գնա, խփի կամ մի բանով տա գլխին։ Իհարկե, մենք մեզ թույլ չենք տա նման բան։ Իրեն էլ խնդրեցինք, ղեկավարությանն էլ խնդրեցինք, որ չանեն նման բան, գնա այդ կարմիր բերետավորը, հատուկ կրքեր է բորբոքում։ Երևի այսպես փորձեցին, որ մենք ինչ-որ բան նախաձեռնեք, հետո էլ ստացվի, որ մենք ինչ որ չափ ենք անցել»,- նշեց նա։
Լ.Քոչարյանի խոսքով, վերջին 3-4 տարվա ընթացքում այնպիսի խայտառակ ապօրինություններ են եղել Հայաստանում, որ եթե այդ ամեն ինչը լիներ նախկին իշխանությունների օրոք, «ցունամիներ կբարձրանային», դեսպանները, փոխդեսպաններն ԱԳՆ-ից դուրս չէին գա։
«Երկակի ստանդարտներ են, որը կա աշխարհում, մենք անմասն չենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան
- Araratnews-ի լրագրողը ջուրը շփել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա
- Անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցներն սառը ջուր հյուրասիրեցին
- Գիտենք, թե որտեղ ես դաստիարակություն ստացել, մնա չափերիդ մեջ. Իշխան Սաղաթելյանը՝ Ռուստամ Բադասյանին
- Մանդատը մեզ տվել է ժողովուրդը կապիտուլյանտին հեռացնելու համար. Մամիջանյան
- ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում. Շարմազանով
- Պետք է հեռացնենք այն իշխանությանը, որը չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահը. Իշխան Սաղաթելյան
- Երևանում սկսվել են անհնազանդության խաղաղ ակցիաները
- Վաղը ժամը 08։00-ին միացեք անհնազանդության ակցիաներին. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան