Մենք գտնում ենք, որ խախտմամբ է գործը մակագրվել․ փաստաբան
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ վարույթը ձեռագիր եղանակով է մակագրվել, որի առնչությամբ նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին փաստաբան Միհրան Պողոսյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Պողոսյանը։
«Դատավորը գտավ, որ այդ խախտումը տեղի չի ունեցել և մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Մենք գտնում ենք, որ խախտմամբ է գործը մակագրվել։ Դրա համատեղ նոր ներկայացվեց միջնորդություն՝ Դավիթ Արղամանյանի անձի այս գործով որպես դատավոր լինելու վերաբերյալ»,- ասաց նա։
Ավելի մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն. Պաշտպան
- Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին․ Միհրան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան