Կոսովոյի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին
Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Պրիշտինայի մտադրության մասին: Այս մասին Նա հայտնել է Ատլանտյան խորհրդի սեմինարի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կոսովոյի անվտանգության ուժերը ԱՄՆ-ի հետ միասին տեղակայվել են Քուվեյթում, ինչը դարձել է մեր առաջին միջազգային խաղաղապահ առաքելությունը։ Մենք նաև մասնակցում ենք ԱՄՆ Defender Europe 21 համատեղ զորավարժություններին՝ 330 զինծառայողների մասնակցությամբ։ Մեր մշտական համագործակցությունն ամրապնդում է Կոսովոյի երկարաժամկետ հավատարմությունը խաղաղությանը, անվտանգությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- հայտարարել է Կուրտին։
Նրա խոսքով՝ Պրիշտինան «ողջունում է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտերը, ինչպես նաև հույս ունի, որ ԵՄ-ն կընդունի Կոսովոյի՝ այս տարի անդամակցության հայտը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին