ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ռուսական սննդամթերքի եւ պարարտանյութերի համար ապահովել համաշխարհային շուկաներ ամբողջական եւ անարգել մուտք, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա խնդրել է Մոսկվային չխոչընդոտել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների ելքին, իսկ դրա դիմաց խոստացել է աջակցել մեղմել Ռուսաստանի և Բելառուսի պարարտանյութերի դեմ պատժամիջոցները։ Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել պայմանավորվածություններին, այդ թվում ՝ ստանձնել ծովային ականների որոնմանն ու չեզոքացմանը։
«Եկեք պարզություն մտցնենք. պարենային ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է առանց Ուկրաինայի սննդամթերքի արտադրության, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտադրված սննդամթերքի և պարարտանյութերի»,- ասել է Գուտերեշը։
Ինքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաստատել է Մոսկվայի, Կիևի և այլ մայրաքաղաքների հետ այս հարցի շուրջ բանակցությունների մասին լուրերը։
«Դեռ ճանապարհ կա անցնելու։ Անվտանգության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում հետևանքների դեմ պայքարի բարդ հարցերը պահանջում են բարի կամք բոլոր կողմերից ։ Ես մանրամասների մեջ չեմ մտնի, որովհետև հրապարակային հայտարարությունները կարող են խաթարել հաջողության հնարավորությունները»,- ասել է նա։
Գուտերեշը նաև Ռուսաստանին կոչ է արել թույլատրել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ և հուսալի արտահանումը: Նրա խոսքով, կարելի է նաև «ուսումնասիրել այլընտրանքային տրանսպորտային ուղիները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան