ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար. ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»
ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի քաղաքականությունը Թեհրանի և Իրանական միջուկային ծրագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուղղությամբ (JCPOA) կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում «կործանարար պատերազմի»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքն է մատուցվում երեքշաբթի The Washington Post-ի կայքում հրապարակված Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի համատեղ հոդվածում։
Նրանք կարծում են, որ չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը, չպետք է մոռանալ Արևմուտքի անվտանգությանը սպառնացող լարվածության ևս մեկ օջախի՝ Իրանի և նրա ընդլայնվող միջուկային ծրագրի մասին:
«Եթե մենք չկարողանանք վերսկսել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, մենք կգնանք Թեհրանի հետ դեպի նոր հակամարտություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռականորեն Թեհրանի հարցում, ինչպես դա արեցին Ուկրաինայի դեպքում՝ կանխելու Իրանը միջուկային զենք ունեցող պետության վերածվելը»,-գրել են հոդվածի հեղինակները։
Սոլանան և Բիլդտը կարծում են, որ Կոնգրեսի Սենատի կողմից այս ամսվա սկզբին ընդունված նախաձեռնությունը գրեթե առանց կասկածի կարող է հանգեցնել բանակցությունների խզման: Փաստաթղթով պահանջվում է, որ Իրանի հետ գործարքը ներառի նաև ոչ միջուկային հարցերը։ Առաջարկը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո այն կուղարկվի Բայդենին՝ ստորագրման։
«Չնայած գործարքի էության շուրջ բանակցությունները փաստացի ավարտված են, բայց Եվրոպան փորձում է դուրս գալ մի հարցի շուրջ փակուղուց, որը շարունակում է դանդաղեցնել աշխատանքը: Այդ հարցը ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ-ն, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու առաջարկն է»,-ընդգծել են Սոլանան և Բիլդտը։ Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը հիմարություն կանեն, եթե թույլ տան, որ ներքին գաղափարական հայացքները սաբոտաժի ենթարկեն միջուկային գործարքը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
- ԱՄՆ-ն կարծում է, որ կողմերը մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը
- Իրանը հայտնում է, որ մինչև 20% կհարստացնի ուրանը, եթե անգամ վերադառնա միջուկային գործարքին
- Վիեննայի հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ տեքստի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան