Գիտենք, թե որտեղ ես դաստիարակություն ստացել, մնա չափերիդ մեջ. Իշխան Սաղաթելյանը՝ Ռուստամ Բադասյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության անհնազանդության ակցիաները։
«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի գլխավորած քայլերթը Խորենացի փողոցում մի քանի րոպե կանգ առավ Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ։
Նա անդրադառնալով ՊԵԿ ղեկավարի երեկ արված հայտարարությանը՝ նշեց. «Երեկ այս կոմիտեի ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, թե Հայաստանում չկա Նիկոլի հեռացման հանրային պահանջ։ Սորոսում դաստիարակություն ստացածը, որ եկավ արդարադատության նախարարությունը քանդեց, հիմա էլ ՊԵԿ-ն օգտագործում է քաղաքական նպատակների համար։
Մենք տեղեկություններ ունենք, որ շատ կոնկրետ քայլեր են կատարվում մեր ակցիաների մասնակիցների և աջակիցների նկատմամբ։ Եկել ենք զգուշացնելու՝ զբաղվիր քո պարտակություններով ու լիազորություններով ու մնա չափերիդ մեջ։ Հակառակ դեպքում հաջորդ անգամ կգանք ոչ սենց համեստ քայլերով ու գործողություններով»։
Դրանից հետո քայլերթի մասնակիցները սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, դավաճան»։
«Մնացեք ձեր լիազորությունների շրջանակում և այլևս չփորձեք գնահատականներ տալ այս շարժմանը և շարժման մասնակիցներին։ Մենք գիտենք, թե որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում։ ՊԵԿ-ը տարիներ շարունակ ծառայել է մեր պետությանը և երբեք չի ծառայելու որևէ անձի։ Իսկ այն ճնշումները, որ գործադրում եք՝ նկատի ունեցեք, որ բոլորը հատ-հատ ֆիքսվում է։ Վերջացրեք ճնշումները այն գործարարների նկատմամբ, որոնք որևէ կերպ մասնակցում և աջակցում են շարժմանը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանդատը մեզ տվել է ժողովուրդը կապիտուլյանտին հեռացնելու համար. Մամիջանյան
- ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում. Շարմազանով
- Պետք է հեռացնենք այն իշխանությանը, որը չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահը. Իշխան Սաղաթելյան
- Երևանում սկսվել են անհնազանդության խաղաղ ակցիաները