Վահե Հովհաննիսյան. Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Լրահոսը թերթելիս տեսա, որ լրատվամիջոցներից մեկը «տեղեկություն» էր հրապարակել, թե ես պատրաստվում եմ նոր կուսակցություն հիմնել։
Հասկանալի է, որ այս անորոշ ու ակտիվ պայքարի փուլում ոչ մի կուսակցություն ես չեմ բացում կամ ստեղծում։ Դա լուրջ չէ։
Անլուրջ է նաև, որ լրատվամիջոցը, ունենալով իմ բոլոր կոնտակտները, հանգիստ կարող էր ինձնից ճշտել «տեղեկությունը», բայց նախընտրում է չճշտել։
Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։
Ինչ վերաբերում է իմ քաղաքական պատկերացումներին, ապա ես կարծում եմ, որ հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը՝ կոնսոլիդացիոն, համախմբման պրոցեսների փուլը, գուցե՝ նոր քաղաքական կամ հասարակական հոսանքների։
Աղետի ծավալը, որն առկա է մեր երկրում, պահանջում է գաղափարների, պատկերացումների, մոտեցումների էական վերանայում։ Մանր-մունր նպատակներով, անհիմն պատկերացումներով ու իրականության ոչ պատշաճ գնահատմամբ մենք ոչ միայն առաջ չենք գնա, այլև՝ կարող ենք նոր աղետների հասնել։
Նոր աղետների բացառումը և հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը պետք է լինի հայկական պետական և քաղաքական մտքի նպատակը՝ հիմնված արժանապատվության, սառը պրագմատիզմի և գրագիտության վրա։ Իսկ սա ենթադրում է կոնսոլիդացիոն պրոցես, բոլոր ունակ մարդկանց ջանքերի մեկտեղում, ինչի համար պետք են նոր գաղափարներ, նոր տեսլականներ, նոր մարդիկ»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Ինչպես է զարգանալու իրավիճակը
- Վահե Հովհաննիսյան. Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը
- Մենք ունենք մերժված, բայց չհեռացրած իշխանություն. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ ունենք երեկվանից հետո
- Վահե Հովհաննիսյան. Սկսել բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ
- Վահե Հովհաննիսյան. Հաջողությունը շատ մոտ է
- Վահե Հովհաննիսյան. Համառոտ՝ Հայաստանում ստեղծված վիճակի մասին
- Տեսականորեն կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կամ պետությունը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Կայուն խաղաղության ճանապարհը
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան