Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկի ու նրա եղբոր՝ Արթուրի շուրջ ստեղծված իրավիճակն, ամբողջությամբ ցույց է տալիս այս իշխանության արժեհամակարգի ու բարոյականության լիակատար բացակայությունը։
Իշխանության բեզպրեդելի հետևանքով նախ Գարիկին ձերբակալեցին, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատեցել, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ նրա եղբորը՝ Արթուրին ձերբակալեցին ու փորձում են տանել կալանավորման։
Այսօր 9-10 ժամ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում էինք, որտեղ քաղաքական իշխանությունն իր հերթական լկտիությունն էր բեմադրում։
Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում, որի նպատակը մեր զոհված տղերքի ծնողների և հարազատների ակտիվությունը կասեցնելն է։
Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ, նրանց շուրջ համախմբած քաղաքացիները, ամեն ինչ անելու են իրենց արդար պահանջները առաջ մղելու և վերջնական հանգրվանին հասնելու համար։
Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։
Սա բոլորիս բարոյական պատասխանատվության հարցն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ հասկանում էս ինչ ձյունանուշիկ քննիչներ ունենք․ քաղաքացին՝ Գալեյանին կալանավորած քննիչին
- ՔԿ-ն բժշկական-անձնական բժշկական գաղտնիքներ է հրապարակում Գալեյաններից
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Վանեցյան. Քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուրին
- Աստղիկ Գալեյան. Մինչև վերջ գնալու եմ առաջ
- «Թող ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին բաց թողնեն», ասում է Մխիթար Գալեյանի պապիկը
- Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
- Ազատ արձակեք Գարիկ Գալեյանին. զոհվածների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
- Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը