Երևանում սկսվել են անհնազանդության խաղաղ ակցիաները
Մայրաքաղաքում մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները։
ԱԺ փոխխոսնակ, շարժան առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը գրել է, որ ժամը 08։00-ից խաղաղ անհնազանդության ակցիաները վերսկսվել են հետևյալ հասցեներից՝ Գարեգին Նժդեհի հրապարակից , Կոմիտասի պողոտա, Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, Ավան համայնք, «Հարսնաքար» համալիրի մոտից, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մեգամոլ առևտրի կենտրոնի մոտից, Սասունցի Դավթի արձանի մոտից, 15 թաղամաս, «Արմենիա» ԲԿ-ի դիմացի այգուց, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից, Ֆրանսիայի հրապարակից։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթն ընթանում է Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան