«Դիմադրություն» շարժման կարևորագույն նպատակն է ստեղծել ժամանակավոր կառավարություն
«Հայաստան» դաշինքը հայտնում է․
«Թրքահպատակ իշխանությունից ազատվելուց հետո «Դիմադրություն» շարժման կարևորագույն նպատակն է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որն իրավիճակի կայունացումից հետո պետք է կազմակերպի և անցկացնի ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
Ժամանակավոր կառավարությունը նաև պետք է ձեռնարկի մի շարք քայլեր՝ պետական կառավարման համակարգը վերականգնելու և երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար։
Դրանց թվում է լինելու պրոֆեսիոնալ կադրերի՝ համակարգ վերադարձի ապահովումն ու իրական պառլամենտական կառավարման մեխանիզմների ներդրումը։ Ուշադրության կենտրոնում է լինելու Արցախյան հիմնախնդրի կարգավորումը»։