2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ
«Սուբվենցիոն ծրագրերով պետական բյուջեից գումար հատկացնելու հերթական որոշումն է ներկայացվում, որը վերաբերում է 2020-21 թթ 29 ծրագրին»,- կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ 29 համայնքներում ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Գնել Սանոսյանը թվարկեց, թե ո՞ր մարզին ինչքա՞ն գումար է հատկացվել՝ նշելով, որ Արագածոտնի մարզին տրվել է 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռուն՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր 229 ծրագրի համար կառավարությունն արդեն հատկացրեցլ է 5.6 մլրդ դրամ իր մասնաբաժինը:
Նիկոլ Փաշինյանն էլ կարդաց ցուցակը, որում նշված էր, թե որ համայնքի համար ի՞նչ գյուղտեխնիկայի ձեռքբերման և փողոցի ու շենքերի նորոգման համաֆինանսավորումն է կատարվել պետության միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- 15.6 մլն դրամ՝ ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան