Ադրբեջանի վարչապետը բողոքել է Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացակայությունից
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայության մասին։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով) շրջանակներում ընթացող հանդիպումներին, 2020թ եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»,-ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը՝ ուրբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նա նաև հայտարարել է, թե՝ հայկական ուժերը նաև դուրս չեն բերվել Արցախից:
Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն «մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը»։ Ասադովն ասել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, զարկերակների լայն ցանցի ստեղծումը, ներառյալ «զանգեզուրի միջանցքը», որն, թշնամական երկրի վարչապետի հայտարարությամբ՝ «համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների շահերին»։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 14-ի հանդիպումից առաջ Թուրքիան ուղերձ է հղում՝ հարցերի լուծումը դիտում է նաև ռազմական մակարդակով. Արթուր Համբարձումյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության հետ կապված նախաձեռնությունները զարգացնում են․ Զախարովա
- Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան