Մանթաշյանի քաղաքական գործով դատարանի որոշումները դատավորը չի կայացնում. Ալեքսանդր Կոչուբաև
Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր մերժեց Նարեկ Մանթաշյանին երաշխավորությամբ կամ 8 մլնդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատավորը նաև հայտնեց, որ գործով հաջորդ նիստը լինելու է հունիսի 1-ին, ժամը 14:30 ին:
Դատական նիստից հետո Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Միանշանակ էինք սպասում այս արդյունքին: Եթե քաղաքական գործերով դատական գործերի որոշումների հրապարակումն տարաժամկետվում է, ապա այն նշանակում է, որ դատավորը չի հասցրել, զանգեր, ճշգրտումներ կատարել՝ կալանավորվածին բաց է թողնում, թե ոչ: Որովհետև քաղաքական գործերով որոշումները դատավորը չի կայացնում: Ենթադրում ենք, թե ով է կայացնում դրանք, բայց՝ միանշանակ ոչ դատավորը»:
Փաստաբանը նշեց, որ նախորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ դատարանի որոշման հրապարակումն նախօրոք հայտարարված մայիսի 19-ի 17:30-ից տեղափոխվել է մայիսի 20-ի 14:30-ին, ապա պարզ է դարձել, որ դատավոր Ֆարխոյանը չէր հասցրել ճշտել, թե առաջիկա ժամերի ընթացքում բաց թողնի Նարեկ Մանթաշյանին, թե՝ ոչ:
«Կարևոր չէ, թե ինչ կգրի դատավոր Ֆարխոյանն իր որոշման մեջ, այն ի սկզբանե կարելի է որակել որպես ապօրինի: Մենք ունենք մի ամբաստանյալ, որի առողջական վիճակն ամեն օր է վատանում: Եթե նախկինում միայն շաքարային դիաբետն էր, ապա այսօր արդեն ունենք նաև ախտահարված երիկամներ, ենթաստամոքսային գեղձ և բազմաթիվ այլ խնդիրներ»,-ասաց Կոչուբաևը՝ ներկայացնելով Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հայցի մերժման պատճառները:
Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դտավաճիռը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենց բողոքների համար ունեն կցված երեք դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանը, Արմեն Դանիելյանը և Մնացական Հարությունյանը:
«Գործը շարունակական է, հետևաբար բողոքարկումը պետք է մակագրել այն դատավորներին, որն ամբողջությամբ կառավարության կամ իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է»,-հայտարարեց Ալեքսանդրա Կոչուբաևը:
Ըստ փաստաբանի՝ չնայած մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է բայց այսօր էլ մակագրությունը կատարվում է ձեռքով, դրա համար իր թվարկած երեք դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցվել է 70 %-ից, որպեսզի կարողանան այդպիսի գործերն իրենց մակագրեն:
«Մեր նախորդ գործը մակագրաված էր Մնացական Հարությունյանին, նա գնաց արաձակուրդ և գործը մակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, վերջինս էլ ինքնաբացարկ հայտարարեց և գործը մակագրվեց Արմեն Դանիելյանին: Եթե Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ հայտարարի, ապա գործը կրկին մակագրելու են Ռուբիկ Մխիթարյանին: Մենք այսպիսի փակ շղթայի մեջ ենք»,-տեղեկացրեց Նարեկ Մանթաշյանի փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել
- Կոչուբաև. Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել
- Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
- Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
- Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի բողոքը
- Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան