Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Լսարանին ներկայացրել եմ, թե տվյալ երկրում, ինչպիսին պետք է լինեն պետական կառույցները, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնականում նկատի ունենալով անկախ դատաիրավական համակարգը։
Վերջում ունկնդիրներին ներկայացրել եմ իմ կողմից գտնված բանաձևը․ «Լավ իշխանություններ չեն լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի»։
Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ։ Իշխանությունները լինում են ոչ միայն տանելի կամ անտանելի, այլև՝ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ»
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան՝ Մեր ժամանակների Լեդի Մակբեթը
- Իրականում, դուք բոլորդ ազատազրկվածներ եք. Ավետիք Իշխանյան
- Ի՞նչ ասես․․․Ավետիք Իշխանյան
- Հարց կա՝ վճռակա՞ն է արդյոք ընդդիմությունը հասարակության հույսերն իրականացնելու համար. Ավետիք Իշխանյան
- Արցախի և Հայաստանի ոչնչացման պատասխանատուն բոլորս ենք լինելու․ Ավետիք Իշխանյան
- Ավետիք Իշխանյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներ են
- Այս իշխանության ամեն օրը վտանգում է Արցախի և Հայաստանի գոյությունն ընդհանրապես․ Ավետիք Իշխանյան
- Հայ քաղաքական մտքի սնանկությունը․ Ավետիք Իշխանյան
- Խաղաղությո՞ւն,թե՞ թրքահպատակություն․ Ավետիք Իշխանյան