Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում․ ԵՄ դեսպան
Ժողովրդավարության մասին իր պատկերացումներն է ներկայացրել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ։
Նրա կարծիքով ՝ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են ու ամրապնդում են միմյանց:
«Միանգամից ժողովրդավարություն չի լինում, դա ամենօրյա աշխատանքի արդյունք և, անընդհատ գործընթաց է և մենք բոլորս պետք է մասնակցություն ունենանք դրանում։ Ժողովրդավարությունը միջավայր է, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնը ունենալ որոշումներ կայացնելու հարցում ՝միաժամանակ ապահովելով որոշումներ կայացնողներից հաշվետվու լինել»,- ասել է դեսպանը։
Վիկտորինի բացատրությամբ՝ ժողովրդավարություն նշանակում է մասնակցել իշխանությանը ու այն իրականացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանության ճյուղերի տարանջատում , անկախ դատական համակարգ, բազմակարծություն՝ քաղաքական կուսակցություններում, հասարակության և անկախ լրատվամիջոցներում։
«Ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ ու հաշվետու պետական ինստիտուտներ: Այն միանգամից տեղի չի ունենում, պահանջում է տևական ջանք՝ առաջընթաց գրանցելու համար» ։
Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում կան շոշափելի մարտահրավերներ, որոնք ամբողջ աշխարհում ազդեցություն են ունենում ժողովրդավարության վրա։
«Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում։ Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են՝ Քովիդը, 44-օրյա պատերազմը ու հետպատերազմյան իրավիճակը, վերջերս նաև՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունը ։ Ես համաձայն եմ, որ առանց ժողովրդավարության չի կարող լինել խաղաղություն ու անվտանգություն։ Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական ու տնտեսական հետևանքներ»,- ասել է դեսպանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը․ Իշխան Սաղաթելյան
- Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին