Իգոր Խաչատուրովի պաշտպան. ՔԿ հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ
Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.
«Իգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։
Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն»։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
«Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց»,- հայտնել էին ՔԿ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Իգոր Խաչատուրովը կալանավորվել է
- Փաստաբան. Դատավոր Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով
- Վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն. Պաշտպան
- Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին․ Միհրան Պողոսյան
- Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները՝ սինխրոն վարքագիծ
- Յուրի Խաչատուրովի որդուն ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան