Լիլիթ Գալստյան. Ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը»
ԱԺ պատգամավոր, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում երկու լուսանկար է հրապարակել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց ընթացող բողոքի ակցիայից ու գրել է.
«Հայաստանի բռնաբարվող ժողովրդավարությունը
Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված «Մարիոթ» հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»։
Իսկ «ժողովրդավար» մի քանի քպ-ականներ, որոնք լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող նախագծերի հեղինակ են, որոնք հաշտ են Արցախի կորստի հետ, որոնք ոստիկաններին կոչ են անում բիրտ ուժ գործադրել, և մի ճամբարափոխ պատգամավոր, որի որդին ծեծու ջարդի անխոնջ մարտիկ է և վերջերս հետախուզման մեջ էր, հյուրանոցի հետևի մուտքից են ծիկլակում։
Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։
Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը։
Հ․Գ. Ոնց էդ տխրահռչակն այլասերեց ամեն բան»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
- Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի