Քաղցկեղային հիվանդությունը հարաճում է.Լևոն Բադալյան
«Այսօր տարեկոն 9 հազար քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում Հայաստանում: 10 տարի առաջ այն մոտ 7500-8000 էր, բայց գրանցվել է նաև բարձիթողիության տոկոսի նվազում»,-«Արմենպրեսի» մամուլի ակումբում հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի ուռուցքաբանական ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը:
Բարձիթողի դեպքերի նվազումը բժիշկը բացատրեց նրանով, որ մարդիկ ավելի իրազեկված են դարձել և ախտորոշման միջոցներն են զարգացել, իսկ քաղցկեղի բուժման գործընթացում ամենաառաջնայինը հիվանդության վաղ հայտնաբերումն է:
Լևոն Բադալյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում են օնկոլոգիական հիվանդացությունների թիվը, որը պայմանավորված է մարդկանց ապրելակերպով և որոշ բացասական արտաքին ազդեցություններով՝ ոչ բնական սնունդ և շրջակա միջավայրի աղտոտվածություն:
Նա հայտնեց, որ որոշ ասպարեզներում գրանցվել է բուժման արդյունավետության լավացում, բայց ընդհանուր առմամբ, քաղցկեղային հիվանդությունը հարաճում է:
«Նաիրի» ԲԿ-ի Թամարա Կասավի-Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության հիմնադիր, ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանն էլ հայտնեց, որ ֆրանսիայում նույնպես հիվանդացությա աճ կա, բայց թոքի քաղցկեղի մակարդակն իջնում է, քանի որ այնտեղ ծխելու դեմ պայքարը շուտ է սկսվել և տալիս է իր արդյունքները:
«Ֆրանսիայում լավն այն է, որ 50 տարեկանը լրացած բնակիչը պարտավոր է ձրի կատարել կոլենոսկոպիա»,-տեղեկացրեց ֆրանսիահայ բժիշկը և հավելեց, որ այնտեղ կանայք ստանում են արգանդի վզիկի և կրծքի պրոֆիլակտիկ անվճար ստուգում անցնելու ծանուցումներ:
Գևորգ Աբգարյանը հայտնեց, որ հայ կականց մոտ էլ առաջընթաց կա, նրանք սկսել են ինքնակամ գնալ մամոգրաֆիկ ստուգման:
Ֆրանսիահայ բժիշկը Հայաստան է բերել քիմիոթերապիայի համար նոր տեսակի կատետոր, որը տեղադրվում է մաշկի տակ՝ ի տարբերություն նախկինում կիրառվողների, երբ ձռքից արտաքին միացման էին:
Գևորգ Աբգարյանի խոսքով՝ ինքն է Հայաստանում առաջինը նախաձեռնել, որ հիվանդի վերաբերյալ ոչ թե միանձնյա որոշում ընդունվի, այլ՝ բժիշկների կոլեգիայի միջոցով: