«Հրապարակ». Նորիկյանը զբաղված է, Հայրապետյանը Պոլիտեխնիկում դասի է, Արզաքանցյանն էլ՝ խիտ գրաֆիկով է աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը:
Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան