Փաստաբանները ստանձնել են ծեծի ենթարկված անչափահաս երկու երեխաների շահերի պաշտպանությունը
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է․
«Ստանձնել ենք երեք օր առաջ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված անչափահաս երկու երեխաների շահերի պաշտպանությունը։
Ելնելով անչափահաս երեխաների լավագույն շահերից, չենք հրապարակի վերջիններիս անձնական տվյալները, միայն նշեմ, որ նրանցից մեկը 15 իսկ մյուսը 17 տարեկան են։ Ներկայացվել է հանցագործության վերաբերյալ հաղորդում, քննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել են երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները, նախապատրաստվում են նյութեր։
Հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է բաժին բերված անչափահասներին. Փաստաբան
- Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում անչափահասներին և տարեց մարդկանց