Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը... Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցած ճանապարհահատվածի փլուզման դեպքին.
«Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Ի դեպ, հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը...
Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու, բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ։
Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ ևս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան։ Դրանում մենք ոչ միայն խոսում ենք, այլև կոնկրետ առաջարկություններ ենք անում, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ։ Գրեթե վստահ եմ սրանք էլ մնալու են մեր դարակներում...
Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել է...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին