Րաֆֆի Ասլանյանը՝ ԱԱԾ-ին. Տղերք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրությանը, գրում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր մի աղմկոտ վերտառությամբ հաղորդագրություն է հրապարակել. «Կորուպցիոն չարաշահումներ իրավապահ համակարգում», որում նկարագրում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մի նախկին քննիչի կողմից սպանության գործով 40.000 ԱՄՆ դոլլար ենթադրյալ կաշառք վերցնելու մասին։
Ինչպես հաղորդագրությունից է երևում, քննիչը այդպես էլ ոչինչ չի արել իր «վստահորդի» համար, այնուհետև աշխատանքից ազատվել է։ Ավելի շատ խարդախության նմանվող այս դեպքը տեսեք, թե ինչ հնչեղ վերնագրով են ներկայացնում, տղերքը համակարգի կոռուպցիա են բացահայտել։
Տղե’րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք, իրական աշխատանքը միշտ էլ տեսանելի է դառնում, անտեղի գոռալու կարիք չկա….»։