Երթի մասնակիցներին թույլ չտվեցին շարժվել Մատենադարան, որտեղ Լիտվայի նախագահն է
Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները անհնազանդության երթ է իրականացնում Երևանի փողոցներում։
Երթի մասնակիցները շարժվում են դեպի Մատենադարան, ուր այցելել է Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը։ Ոստիկանները Մատենադարանից ներքև պատ են կազմել, թույլ չեն տալիս, որպեսզի երթի մասնակիցներն առաջանան՝ իրականացնելու խաղաղ անհնազանդության ակցիան, բարձրաձայնելու իրենց բողոքի ձայնը, մասնավորապես, թե ինչ վիճակում է գտնվում ժողովրդավարությունը Հայաստանում։
«Նիկոլն այստեղ չունի իշխանություն։ Փորձում է օգտագործել բոլոր օտարերկյա ներկայացուցիչներին, Հայաստան այցելող երկրների ղեկավարներին ըստ իր նպատակահարմարություն, այնպես, ինչպես իրեն է հարմար։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ժողովրդավարության հետ բացարձակ աղերս չունի»,- հայտարարեց ՀՀԿ-ական Լիլիթ Բեգլարյանը։
Նա կոչ արեց միջազգային պատվիրակություններին, երկրների ղեկավարներին, ովքեր պլանավորում են Հայաստան այցելել. «Եթե դուք չեք պատրաստվում հանդիպել իրական ժողովրդի հետ, ապա մի եկեք, եթե չեք պատրաստվում լսել ժողովրդի ձայնը, ապա մի եկեք։
Կգաք այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա իշխանություն, որը կներկայացնի Հայաստանի իրական շահը։ Այսօրվա իշխանությունները չեն ներկայացնում այդ իրական շահը։ Այն պատկերը, ինչ ձեզ ներկայացնում են, բացարձակ իրականության հետ աղերս չունի»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
- Լիտվայի նախագահը հանդիպելու է «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան