Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է.
«Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար!!!
Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել...
Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն...»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև կյանքիս վերջ կկանգնեմ երիտասարդների կողքին, որպեսզի նրանց քթից արյուն չգա․ Ժորա պապիկ
- Ժորա պապը ազատության մեջ է
- Ժորա պապիկին ձերբակալեցին
- Վարդևանյան. Ժորա պապիկի նկատմամբ այս պահին քրգործ են հարուցում ու ձերբակալում