SpaceX-ը վճարել է բորտուղեկցորդուհուն Մասկի ոտնձգությունների վերաբերյալ բողոքը փակելու համար
Դեռ 2018 թվականին ամերիկյան SpaceX ընկերությունը 250 հազար դոլար է վճարել բորտուղեկցորդուհուն, որը ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ: SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը միջադեպը համարում է «քաղաքական դրդապատճառներ ունեցող»: Լուրը հայտնում է «Business Insider»-ը՝ վկայակոչելով վկաների ցուցմունքի վրա:
Բորտուղեկցորդուհու ծանոթի վկայությամբ՝ թռիչքի ժամերն ավելացնելու համար ընկերությունն աղջկան առաջարկել է մերսման դասընթացներ անցնել, այդ ծառայությունը թռիչքների ժամանակ մատուցվում էին Մասկին։ 2016 թվականի թռիչքներից մեկի ժամանակ գործարարը, ըստ բորտուղեկցորդուհու, առանց իր համաձայնության սկսել է դիպչել նրա ոտքերին և առաջարկել ձի գնել՝ էրոտիկ մերսման դիմաց։ Աղջիկը հրաժարվել է առաջարկից, սակայն շարունակել է մերսել՝ «չզբաղվելով սեռական հարաբերություններով»։
2018 թվականին բորտուղեկցորդուհին բողոք է ներկայացրել SpaceX-ի դեմ, քանի որ Մասկին մերժելու պատճառով ընկերությունը սկսել է նրան դուրս մղել։ Այդ տարվա նոյեմբերին, որպես աշխատանքային պայմանագիրը խզելու համաձայնագրի մաս, SpaceX-ը նրան վճարեց 250,000 դոլար փոխհատուցում՝ դատարան չդիմելու խոստման դիմաց։ Համաձայնագրում ներառված էր նաև արձակման վճարի կետը չբացահայտելու դրույթ: Ինչպես նշում է Insider-ը՝ ի տարբերություն բորտուղեկցորդուհու, նրա ընկերուհին ոչ մի պարտավորություն չի ունեցել Մասկ ընկերության հետ, ուստի նա կարողացել է խոսել այս միջադեպի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ը գնելու համար
- Twitter-ը հնարավոր է որոշ օգտատերերի համար վճարովի դառնա. հայտարարել է Իլոն Մասկը
- Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին
- Հնդիկ գործարարն Իլոն Մասկին առաջարկել է Twitter-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը
- Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան