Վարդան Ոսկանյան. Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։
Հայաստանի սրբազան հողի նկատմամբ թշնամու սողացող ագրեսիան ու լկտի հռետորաբանությունը և դրանց համար իբր պատմական, իրավական կամ այլ «հիմքերի» առաջքաշումն ունի ռազմավարական շատ թափանցիկ և հստակ նպատակ՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը դեպի հյուսիս՝ Վրաստան ու Ռուսաստան և հարավ՝ Իրան, այդպիսով Հայաստանն իսկ իր ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությունը լավագույն դեպքում փաստացիորեն կվերածի ազգագրական ռեզերվացիայի ինչ-որ «Էրմանիստան» ցուցանակով։
Ըստ այդմ, շատ հստակ և կտրուկ պետք է արձանագրվի և սահմանվի, որ Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ» և ընդհանրապես կասկածի տակ դրվի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքն իսկ, քանզի այն իրականում թուրքական ծավալապաշտության թարախապալար է, տեղաբնիկ հինավուրց ժողովուրդների բանտ, բարբարոսական գոյացություն և բացառապես էներգակիրների փողերով պահպանվող ժառանգական բռնապետություն, որը խաթարում է Հարավային Կովկասի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական բնականոն զարգացումը և առաջընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը
- Թուրքական կողմը պետք է իմանա՝ Հայաստանում գալու է ազգային իշխանություն և փոխելու է իրողությունները. Վարդան Ոսկանյան
- Իրանը բարեկամական երկիր է, բայց եթե բարեկամիդ հետ չես աշխատում՝ աշխատում է թշնամին. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին
- Իրանի շահերը բախվում են Թուրքիայի շահերի հետ և՝ ոչ միայն Հայաստանում. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Թշնամական քարոզին հավատացող հայաստանցիներին մորթելու են առաջինը
- Արցախից հրաժարումով Հայաստանի համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են. Վարդան Ոսկանյան
- Իրականում նման բան չի կարող լինել, թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան