Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 է ժամանելու Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը, և այնտեղ արտահայտելու են իրենց քաղաքական պահանջները, բացահայտելու այս իշխանության ստերը։
«Մեր նպատակն այսօր քաղաքական բողոք արտահայտելն է, ներկայացնելն է մեր պահանջը, որ Նիկոլը որևէ մանդատ չունի բանակցելու Արցախի, Հայաստանի հարցով և եվրոպական երկրները աչք են փակում այն բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում։ Սա է մեր նպատակը, մենք մեր բողոքը ներկայացնում ենք քաղաքակիրթ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ երեկ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 20-ին ժամը 09։30 հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում տարբեր աշխատանքներ ունեն անելու. «Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր։ Տարբեր պատճառներից ելնելով՝ դետալները չեմ հրապարկում։ Այո, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա, կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը լսելի պետք է դառնան։ Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00 հրավիրում ենք հանրահավաք։
Վաղը նորից ունենալու ենք թեժ, կարևոր և վճռական օր»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Իշխան Սաղաթելյան
- Վե՛րջ տվեք սրիկայությանը՝ երբ պետք էր Արցախում էինք․ Իշխան Սաղաթելյան
- Լիտվայի նախագահը հանդիպելու է «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին