ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու կապիկի ծաղիկի բռնկումը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։
Նշվում է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, գեյերի և բիսեքսուալների շրջանում տարածվածությունը, ինչպես նաեւ պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը:
Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։
Կապիկների ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել մարդկանց։ Սովորաբար հիվանդությունն ընթանում է թեթե, և մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ կարող են առաջանալ:
Մասնագետները շեշտում են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող է տարածվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը
- Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան