Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
««Մարիոթ» հյուրանոցում են գտնվում ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության դեսպանը։ Այստեղ է եկել Նիկոլը՝ գաղտագողի, շրջանցելով մեզ, ոստիկանական զորքերի հետևից գնալով։ Սա է իրական պատկերը»,- «Մարիոթ» հյուրանոցի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ամոթ, ամոթ» վանկարկեցին հավաքված քաղաքացիները։
«Հիշում եք՝ մեկն ասում էր, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորնես, ովքեր ունենք անձեռնմխելիություն, մտնելու ենք ««Մարիոթ» հյուրանոցի շենք»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Սակայն ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս պատգամավորներին անցնել այն ու մուտք գործել հյուրանոց։
Այնուհետև ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ Աժ ընդդիմադիր պատգամավորները, ինչպես որոշեց ժողովուրդը, մտնում են ներս՝ իրականացնելու և ցույց տալու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը։
Պատգամավորները մտել են հյուրանոց, սակայն խոչընդոտում են նրանց մուտք գործել այն սրահը, որտեղ կոնֆերանսն է։
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
- «Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
- Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը. Քաղաքացիները՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան