«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին:
Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության և տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա և իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով:
Այլ կերպ ասած` մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Այժմ այդ նույն պրակտիկան շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։
Այս տարվա հունվարի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ փետրվարի 22-ին էլ Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան: Ի տարբերություն նախկին նշանակումների՝ Իգիթյանն ու Հարությունյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունեն, մինչդեռ նախորդ նշանակումները հստակ քաղաքական են եղել: Ստացվում է՝ «լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա